Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սահմանային ուժեղացված հսկողություն է իրականացվում ներկրվող ձվի նկատմամբ․ ՍԱՊԾ

303
Երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ., 12:45
Սահմանային ուժեղացված հսկողություն է իրականացվում ներկրվող ձվի նկատմամբ․ ՍԱՊԾ

Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ: Խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ (բարձր ռիսկայնությամբ, պայմանավորված գործում են ՀՀ ներկրելու սահմանափակումներ):