Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փաստորեն կառավարությունը հապճեպ որոշում է կայացրել». Անի Խաչատրյան

360
Երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ., 16:20
«Փաստորեն կառավարությունը հապճեպ որոշում է կայացրել». Անի Խաչատրյան

Բնապահպան Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն կառավարությունը հապճեպ որոշում ա կայացրել, որ Թեղուտի հանքը պիտի մի ամսվա մեջ վերաբացել: Հանդիպել են հանքակերներին, ինչ-որ բաներ խոսացել, չգիտեմ՝ ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել ու որոշում կայացրել: Է հետո՞, էլ գլխներիս բան չունեի՞ք բերելու, բա չէ՞ր կարելի մասնագետներին էլ լսել, խնդիրն ուսումնասիրել: Էդ հանքը երկու տարվա մեջ էնքան վնաս ա պատճառել, էնքան օրենքներ ա խախտել՝ վերջում էլ պոչամբարը փլվելու վտանգի առաջ էր ու դրա համար էլ կանգնացրել են, ամբողջ թույնը դատարկել են Շնող ու Դեբեդ գետերը, ու փոխանակ պատասխանատվություն կրեն, մի բան էլ շարունակելու ե՞ն: Էս ի՞նչ եք անում, ինչո՞վ եք մտածում: Իմիջայլոց, միշտ էլ բոլորն իմացել են, որ էս հանքը սերժիկինն ա, բա մի քանի ամիս առաջ սերժ էիք մերժում, սերժիկի գաղափարներն ու ռեժիմն էիք մերժում, բա ի՞նչ եղավ, բա ո՞նց ա, որ նույն մեթոդներով եք աշխատում, չեմ հասկանում: Նիկոլ Փաշինյան, ոնց հասկանում եմ հակահեղափոխականները հենց կառավարությունում են, մի հատ մաքրություն արեք, հա՞, թե չէ էս տեմպերով լավ չի լինի»: