Թոմաս Բախը Տոկիոյում շրջել է օլիմպիական կառույցներով
![]() Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հետ շրջել է Ֆուկուսիմա քաղաքի մարզակառույցներով: Նրանք այցելել են մարզադաշտը, որտեղ կանցկացվեն բեյսբոլի և սոֆթբոլի մրցումները: Փոխվելու է մարզադաշտի ծածկույթը: Մարզահամալիրը հասանելի կդառնա հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: ՄՕԿ-ի նախագահն ասել է, որ Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո, երկրի համապատասխան մարզակառույցները ակտիվորեն վերականգնվում են: Նշենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել են բեյսբոլ, սոֆթբոլ, կարատե, սերֆինգ, ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերը: Օլիմպիական ջահի փոխանցավազքի մեկնարկը կտրվի 2020 թվականի մարտի 26-ին, որը կտևի 121 օր: Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կավարտվի օգոստոսի 9-ին: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42





