Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ վոլեյբոլիստները հաղթանակներով են վերադառնում Թբիլիսիից

373
Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 16:10
Հայ վոլեյբոլիստները հաղթանակներով են վերադառնում Թբիլիսիից

Նոյեմբերի 23-ից 25-ը վոլեյբոլի Հայաստանի մինչև 15 տարեկան տղաների հավաքական թիմը՝ Անդրանիկ Մանուչարյանի ղեկավարությամբ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացրել է ընկերական հանդիպումներ իրենց հասակակից թիմերի հետ: Կայացած չորս խաղում մեր թիմը տոնել է երեք հաղթանակ (3:2,3:2,3:0 հաշիվներով) և մեկ պարտություն՝ 1:3 հաշվով: Նշենք որ դեկտեմբերի 13-ին Երևանում կկայանա ԱԵԵՎԳԱ մինչև 15 տարեկան տղաների առաջնությունը: