Փոխվել է տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը
![]() Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) մասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով. 1. Նախարարությունը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 5-ը հրապարակելու է 2018 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները): Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը: Մրցույթի հաղթողները որոշվում են SMS քվեարկության և մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմից հավատարմագրված լրատվամիջոցների ու Նախարարությունում գրանցված օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ ուշու, սամբո, շախմատ, Հայաստանի Հանրապետության հավաքականների գլխավոր մարզիչների (այսուհետ՝ գլխավոր մարզիչ) քվեարկության արդյունքների համադրմամբ (մրցույթի արդյունքի նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը): Մրցույթի SMS քվեարկության անցկացման նպատակով Նախարարությունը սահմանված կարգով պայմանագիր է կնքում Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպության (կազմակերպությունների) հետ: Լրատվամիջոցների մասնակցությունը մրցույթի քվեարկությանը ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է լրատվամիջոցների հավատարմագրում: Գլխավոր մարզիչների մասնակցությունը մրցույթի քվեարկությանն ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է նրանց գրանցումը Նախարարությունում (գլխավոր մարզիչների գրանցման և քվեարկությանը մասնակցելու անհնարինության դեպքում՝ նոյեմբեր ամսվա ընթացքում մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ ուշու, սամբո, շախմատ) քվեարկությանն այլ մասնագետի մասնակցության համար միջնորդություն են ներկայացնում նախարարություն, նշելով ներկայացուցիչ-մասնագետի տվյալները՝ անուն-ազգանուն, ֆեդերացիայում զբաղեցրած պաշտոնը): Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (մինչև ժամը 1800-ը), իսկ լրատվամիջոցների և գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 1300-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարող է ուղարկվել միայն մեկ SMS հաղորդագրություն: Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցները և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում: Քվեարկությունն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 1800-ին: Մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն, իսկ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար լրատվամիջոցների հավատարմագրումը՝ Նախարարությունում լրատվամիջոցների հավատարմագրման կարգի համաձայն: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
