«Չկարողացա՞ք մի օլիգարխի լավ թափ տայիք ու էդ 50 մլն-ը դնեիք բյուջե». Հայկ Բաբուխանյան
![]() Ասիական զարգացման բանկի ու ՀՀ կառավարության միջև ստորագրված 50 մլն դոլար վարկային պայմանագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին, հարցրեց. «Ձեր կառավարությունը դեմ էր, որ վարկեր վերցնենք ու ծախսենք բյուջեի աջակցության համար: Ինչպես հասկացա՝ վարկը վերցվում է նրա համար, որ բյուջետային ծախսեր կատարվեն: Էդ վարկը հետո ինչի՞ հաշվին ենք վերադարձնելու, եթե կոնկրետ արտադրության համար չի վերցվելու: Չկարողացա՞ք մի հատ օլիգարխի լավ թափ տայիք ու էդ 50 մլն-ը դնեիք բյուջե»: Կառավարության ներկայացուցիչը պատասխանեց. «Իհարկե հնարավոր էր, բայց շատ ռիսկային էր, իսկ եթե չկարողանայինք այդ 50 մլն-ն ունենալ ու առաջիկայում ֆինանսական խնդրի առաջ կանգնեի՞նք: Ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ճանապարհներով ստացված հնարավորությունները թույլ կտան քիչ ստանձնել վարկային պարտավորություն»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
