«Ուրարտու»-ն հայտարարություն է տարածել
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հայտարարություն է տարածել. ««Ուրարտու» բասկետբոլային ակումբը ցանկանում է տեղեկացնել, որ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած «Արթիկ» - «Ուրարտու» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անդրեյ Կոնստանտինովը և Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներ Դավիթ Քարամյանն ու Լևոն Վաթյանը հանդիպման առաջին խաղակեսը դիտել են «Ուրարտու»-ի պահեստայինների նստարանից, ինչի հետևանքով տեղի է ունեցել թյուրիմացություն: «Ուրարտու» ակումբի ղեկավարությունը ցանկանում է տեղեկացնել, որ Անդրեյ Կոնստանտինովը վիրահատվել է, ներկա պահին անցնում է բժշկական հետազոտություն Երևանում և մարզումները անցկացնում է «Ուրարտու» ակումբի հետ, իսկ Լևոն Վաթյանը և Դավիթ Քարամյանը, լինելով Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներ, ևս մարզումներ են անցկացնում «Ուրարտու» ակումբի հետ: Նրանք թիմի անդամ չեն հանդիսանում: Այս խաղացողները իրավունք չեն ունեցել լինել «Ուրարտու»-ի պահեստայինների նստարանին, ինչի համար «Ուրարտու»-ն ներողություն է խնդրում»: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
95Երեկ, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16220.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17220.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00