«Պետք է ամեն ինչ անենք՝ մրցաշարը հաղթանակով ավարտելու համար». Ալեքսանդր Կարապետյան
![]() Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով 4 տարվա դադարից հետո վերադարձել է հավաքական և գոլ խփել հավաքականի կազմում, ամփոփել է Ջիբրալթարի հետ խաղը և խոսել Լիխտենշտեյնի հետ առաջիկա խաղի մասին։ «Չորս տարվա ընդմիջումից հետո կրկին հրավիրվեցի ազգային հավաքական, ինչի համար շատ ուրախ եմ: Ինձ համար մեծ պատիվ էր կրկին խաղալ հավաքականում: Տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի էլ բացակայել: Իսկ թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ դարձա գոլի հեղինակ, բառերով հնարավոր չէ նկարագրել: Շատ ուրախացա խփածս գոլի համար: Լիխտենշտեյնի հետ խաղից միայն հաղթանակ ենք սպասում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք հաղթանակով ավարտել մրցաշարը և փորձել խմբում առաջին տեղը գրավել»,-նշել է Կարապետյանը՝ ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
