«Եղնիկը սատկել ա, ասում ա՝ 800 հազար դրամ հավաքեք, տվեք». Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
![]() Կենդանաբանական այգու՝ աշխատանքից ազատված մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց: Նրանք պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Հավաքվածներից մեկը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ազատման պատճառը. «Այգում շինաշխատանք էր իրականացվում, պիտի եղնիկներին տեղափոխեին կողքի բույն: Գիշերը կենդանին փորձում է գնալ իր նախկին տեղը, գլուխը մտցնում է սետկեն ու սատկում ա: Առավոտյան գալիս ա Խաչատրյանը, տեսնում ա՝ եղնիկը սատկել ա, ասում ա՝ անվտանգությունն ուշադիր չի եղել գիշերը, եղնիկի գումարը հավաքեք, տվեք: Ես պատասխանում եմ՝ իմ ծառայությունը նորմալ կատարել եմ, ամեն կենդանու համար հո հատուկ ծառայություն չե՞մ կարա անեմ: Ասում ա՝ կենդանին արժե 800 հազար դրամ: Հետո պարզվում ա, որ ինքը խաբել ա, եղնիկն արժե 600 հազար: Մոտիկանում եմ, ասում՝ խի՞ եք 800 ուզում, իմ վրա փող եք աշխատո՞ւմ... Ես ու իմ անվտանգության բաժնի 12 աշխատողները դիմումներս տալիս ենք ու դուրս գալիս»: Ուղիղ միացումը՝ «Առաջին լրատվական»-ի |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
