Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ է բանկը նույն հաստիքի համար Երևանում վճարում ավելի շատ, քան՝ մարզերում». Զոհրապ Եգանյան

437
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 04:05
«Ինչո՞ւ է բանկը նույն հաստիքի համար Երևանում վճարում ավելի շատ, քան՝ մարզերում». Զոհրապ Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Լավ կա՞ մարդ, ով կարող է ինձ բացատրել, թե ինչո՞ւ նույն բանկը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ բջջային օպերատորը Երևանում նույն հաստիքի համար մարդուն վճարում է ավելի շատ, քան՝ մարզերում: Ամեն օր խտրականությունից եք խոսում ու կենտրոնում նստած մարզերում առաջադրվելու մասին ստատուսներ եք գրում, մի՞թե չի կարելի այս հարցին օրենսդրական կարգավորում տալ, կամ ինչ-որ կերպ պարզաբանում ստանալ մասնավորից: Չեմ հասկանում՝ մարզերում ապրողներն այդքան էլ կարևոր չեն, թե այնտեղ ավելի սուր է դրված աշխատանք գտնելու հարցը, ինչն ստիպում է 50-60հզ-ով քամել մարդուն: Զարմանալին նաև այն է, որ բոլոր կառավարությունների ու ԱԺ-ների կազմերի 80%-ից ավելին եղել ու մնում են մարզերից եկածներն ու պետք է, որ այս ամենը լավ հիշեն: Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանված է»: