Վաշինգթոնը մտադիր է Գյուլենին հանձնել Անկարային
5205
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 22:20
![]() Սպիտակ տունն ուսումնասիրում է թուրք գրող, նախկին քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հնարավորությունը, որի հանձնումն արդեն տևական ժամանակ է՝ պահանջում է Անկարան: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տարբեր աղբյուրների, այդ թվում և՝ կառավարությունում: Ըստ լրատվականի՝ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան կարծում է, որ Գյուլենի արտահանձնումը կօգնի բարելավել Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները: Այս քայլով Վաշինգթոնը հույս ունի համոզել թուրքական իշխանություններին՝ ավելի չափավոր դիրք գրավել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հակամարտությունում՝ կապված Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ: Հիշեցնենք, Անկարան Գյուլենին մեղադրում է 2016-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ անելու համար: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
