Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Հովհաննես Գաբուզյանը երկրորդն է Ցինցինատիի մրցաշարում

607
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 12:40
Հովհաննես Գաբուզյանը երկրորդն է Ցինցինատիի մրցաշարում

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում տեղի ունեցավ Kings Island Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 47 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էր 2017 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մեր շախմատիստը 7 հնարավորից վաստակեց 4.5 միավոր և Անդրեյ Ստուկոպինի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գաբուզյանը հայտնվեց 2-րդ հորիզոնականում: