Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Ռանյերիի նոր ակումբը

301
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 16:20
Հայտնի է Ռանյերիի նոր ակումբը

Իտալացի հայտնի մարզիչ Կլաուդիո Ռանյերին գլխավորել է անգլիական «Ֆուլհեմ»-ը։ Թիմի նախկին մարզիչ Սլավիշա Յոկանովիչը պաշտոնանկ է արվել: 12 տուրերից հետո «Ֆուլհեմ»-ը 9 միավորով եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

«Ինձ համար մեծ պատիվ է «Ֆուլհեմ»-ը գլխավորելու հրավերն ընդունելը: Մենք պետք է միշտ ուժեղ մրցակից լինենք ու հաջողության հասնենք»,- նշել է Ռանյերին։

Հիշեցնենք, որ Ռանյերին մինչ այս գլխավորել է «Լեսթեր»-ը, որի հետ դարձել է 2015/16 մրցաշրջանի չեմպիոն: