«Վիվառոների լոբբիստները բացատրում են, որ միշտ հնարավոր է գտնել շրջանցման եղանակներ». Սամվել Ֆարմանյան
![]() ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին, հետաքրքրվեց՝ վստա՞հ եք, որ շահումով խաղերի, վիճակախաղերի գործունեությունն իսկապես արգելվելու է ու չի կրելու ստվերային բնույթ: Ֆարմանյանն արձագանքեց. «Այո, քանզի ցանկացած ոք, ով օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում ռիսկ կանի ստվերային Տոտո կամ Վիվառո կազմակերպել, կարող է փոխհատուցել 3-6 տարի ազատազրկմամբ: Հաջորդը՝ կարո՞ղ է ստացվել, որ գումարները դուրս գան ՀՀ-ից. ոչ, հնարավոր չէ: Մի բան էլ կցանկանայի հավելել. տոտոների ու վիվառոների լոբբիստները մեզ բացատրում են, որ միշտ հնարավոր է գտնել էն եղանակը, որ շրջանցեն տարբեր ցանցերի միջոցով և այլն... Եթե 5, 10, 300 հոգի դա կարողանալու են անել, չի նշանակում՝ այդ խնդիը չի կարելի չլուծել: Խոսքը պետական քաղաքականության մասին է, իսկ տեխնիկական առումով միանգամայն հնարավոր է արգելափակել»: Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
