Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«60 հազար դրամով 1 մլրդ ներդրում է արել հանքարդյունաբերության մեջ». Սերգեյ Բագրատյան

1206
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 14:20
«60 հազար դրամով 1 մլրդ ներդրում է արել հանքարդյունաբերության մեջ». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ընդերքի մասին» օրենքի նախագծի փոփոխությունների քննարկման ժամանակ ներկայացրեց՝ ինչպե՞ս պետք է հայտնաբերել թաքնված հանքարդյունաբերողներին.

«Հարկավոր է պաշտոնական հարցում անել այս պահի դրությամբ ոլորտում գործող սեփականատերերի ներդրած գումարի ծագումնաբանության վերաբերյալ: Շատերի դեպքում կպարզվի, որ այս մարդը, մինչև այդ 1 մլրդ դրամ ներդրումը, ունեցել է հավաքարարի աշխատավարձ, այսինքն՝ 60 հազար դրամով 1 մլրդ ներդրում է արել հանքարդյունաբերության մեջ: Այդ կարծեցյալ սեփականատիրոջ ձեռքից պետք է վերցնել բաժնեմասն ու փոխանցել պետությանը»: Պատգամավորը հավելեց, որ պոչամբարների 99 տոկոսը գտնվում է Սյունիքի մարզում, ուստի գործընթացը պետք է սկսել այդտեղից: