Հայ շախմատիստները շարունակում են պայքարն աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունում
![]() Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում շարունակվում է աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունը: Մրցաշարերում արդեն կայացել են նախատեսված 11 տուրերից 6-ը: Մինչև 8 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնող Սոնա Կրկյաշարյանը վաստակել է 3 միավոր, իսկ աղյուսակ 6 միավորով գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Մգելաձե Կեսարիան: Մինչև 10 տարեկան աղջիկներիենթախմբի Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Միրզոյանը ևս իր ակտիվում գրանցել է 3 միավոր: Այս ենթախմբում աղյուսակ 6 միավորով գլխավորում է Չինաստանը ներկայացնող Ժոու Յաֆեյը: Մինչև 10 տարեկան տղաներիառաջնությունում Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 4, իսկ Վլադիմիր Շահինյանը և Դավիթ Ալեքսանյանը՝ 3-ական միավոր: Այստեղ աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Վոլկովը և Չինաստանը ներկայացնող Լի Յիհաոն: Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սեդա Բադալյանը վաստակել է 2.5 միավոր: Այս ենթախմբում աղյուսակը գլխավորում Հնդկաստանի ներկայացուցիչ Շրի Սավիթհան: Մինչև 12 տարեկան տղաներիառաջնությունում Ալեքս Սահակյանը վաստակել է 4, իսկ Էմին Օհանյանը և Միքայել Ռոստոմյանը՝ 3-ական միավոր: Այստեղ աղյուսակը 6 միավորով գլխավորում Հնդկաստանի ներկայացուցիչ Ղուկեշը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
