Այսօր Աբրահամ Խաշմանյանի ծննդյան օրն է
![]() Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ծննդյան օրն է։ Հայ մասնագետը դառնում է 51 տարեկան։ Խաշմանյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Արարատ»-ում։ 1984-ից 2001 թվականներին հանդես է եկել նաև «Կոտայք»-ում, «Շիրակ»-ում, «Կիլիկիա»-ում, «Երևան»-ում, «Էրեբունի»-ում, «Միկա»-ում և Բե Բեյրութի յրութի «Օմենեթմեն»-ում։ Հայաստանի կրկնակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր է։ Մարզչական կարիերան սկսել է 2002 թվականին՝ «Միկա»-ում։ Տարբեր ժամանակներում գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Միկա»-ն, «Արարատ»-ը, «Գանձասար»-ը, «Կիլիկիա»-ն և «Բանանց»-ը։ 2014 թվականի հունիսի 10-ին նշանակվել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ։ Ակումբի հետ, պատմության մեջ առաջին անգամ, դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչից հետո լքել է պաշտոնը, ապա կրկին վերադարձել ակումբի ղեկին, ապա կրկին լքեց այն: 2018-ի հոկտեմբերից գլխավորում է Երևանի «Արարատ»-ը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
