Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

Մոսկվայում հայ և ադրբեջանցի երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել

317
Կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ., 03:20
Մոսկվայում հայ և ադրբեջանցի երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել

FAF ֆան-շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մոսկվայում հայ և ադրբեջանցի երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել. «Երեկ Մոսկվայում կայացել են «ACB Promotion» մարտեր առանց կանոնների մրցաշարը, որի ընթացքում հանդես են եկել 2 հայազգի մարտիկներ՝ Գեորգի Կարախանյանը և Էդուարդ Վարդանյանը։

Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։

Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստն առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտը ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ և փախուստով։

Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ն Ադրբեջանի պետական դրոշի տոնն է, ինչի առիթով, մեր արևելյան հարևանները ստացել են բազմաթիվ «շնորհավորանքներ», որին ի պատասխան հայկական սեկտորում թողել են սեփական պետության դրոշը»,- նշված է հայտարարության մեջ։