Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

FAF-ը հայտարարություն է տարածել

298
Կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ., 00:40
FAF-ը հայտարարություն է տարածել

FAF ֆան-շարժումը հայտարարություն է տարածել. «Այսօր երեկոյան կմեկնարկվի ավտոբուսով ռեկորդային՝ 5000 կմ-անոց ճանապարհը՝ դեպի Լիխտեյնշտեյն։ FAF-ականները կհատեն 4 պետական սահման և կանցնեն 8 երկրների տարածքով մինչև Լիխտեյնշտեյն. միակողմանի ճանապարը կտևի շուրջ 4 օր։

Ինչպես գիտենք, Ազգերի լիգայի մնացած 2 խաղերում, մեր հավաքականի հաջող ելույթները բավարար չեն լինելու խմբից դուրս գալու ուղեգիրը նվաճելու համար, այդ իսկ պատճառով FAF-ը իրականացնում է բացառիկ ակցիա. մեր ընտրանու վերջին խաղից բացի FAF-ականները ներկա կգտնվեն նոյեմբերի 16-ի՝ Լիխտեյնշտեյն-Մակեդոնիա խաղին, և բոլոր հնարավոր եղանակներով կփորձեն նպաստել Մակեդոնիայի թիմի ձախողմանը։

Կարծում ենք՝ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները շատ կզարմանան 2-րդ խաղն անընդմեջ մեզ հանդիպելով:

Կոչ ենք անում Լիխտեյնշտեյնին մոտ պետություններում բնակվող մեր հայրենակիցներին միանալ մեզ, ինչպես նոյեմբերի 19-ի՝ Լիխտեյնշտեյն - Հայաստան խաղին, այնպես էլ նոյեմբերի 16-ի՝ Լիխտեյնշտեյն - Մակեդոնիա հանդիպմանը: Կոնտակտային հեռախոսահամար՝ +372 54077186»,- նշված է հայտարարության մեջ։