Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

Գոռ Մինասյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն

254
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 18:15
Գոռ Մինասյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտավ գերծանր քաշային Գոռ Մինասյանը։

Մեր ծանրորդը, պոկելով 205 կգ և հրելով 245 կգ, երկամարտում գրանցեց 450 կգ արդյունք։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 474 կգ արդյունքով։ Նա իրար հետևից սահմանեց աշխարհի 6 ռեկորդ՝ 1 պոկում վարժությունից, 2 հրում և 3 երկամարտ։ Բրոնզե մեդալը բաժին հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ջանաբաև։ Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Իրակլի Տուրմանիձեն պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, սակայն մարզումային սրահում վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը հրում վարժությունում։