Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

Արփինե Դալալյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 18-րդ տեղը

237
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 17:00
Արփինե Դալալյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 18-րդ տեղը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը կանանց պայքարի գերծանր քաշային կարգում ներկայացնում էր Արփինե Դալալյանը։ Մեր ծանրորդուհին հանդես եկավ C խմբում, քանի որ նրա արդյունքները բավարար չէին ուժեղագույնների հետ պայքարելու համար։ Նա, պոկելով 101 կգ և հրելով 138 կգ, երկամարտում գրանցեց 239 կգ արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 18-րդ տեղը։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կաշիրինան՝ երկամարտի 330 կգ արդյունքով։