Մեկնարկում է Կարլսեն - Կարուանա մրցախաղը
![]() Երեկ Լոնդոնում տեղի ունեցավ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղի ունեցավ նաև վիճակահանությունը: Համաձայն վիճակահանության՝ առաջին պարտիայում սպիտակներով կխաղա Կարուանան: Պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով 19.00-ին: Պարտիային ուղիղ միացմամբ կարող եք հետևել մեր կայքում: Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի միջև տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 9-28-ը: Մրցախաղը կանցկացվի Լոնդոն քաղաքում: Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրեր՝ նոյեմբերի 9, 10, 12, 13, 15, 16, 18, 19, 21, 22, 24, 26: Հանգստյան օրեր՝ 11, 14, 17, 20, 23, 25: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը: Մրցախաղի ժամակարգ՝ 100 րոպե առաջին 40 քայլի համար, 50 րոպե հավելում հաջորդ 20 քայլի և 15 րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար կհավելվի 30 վայրկյան: Թայ-բրեյքում կխաղարկվի 4 արագ շախմատի պարտիա (25 րոպե + 10 վայրկյան) այնուհետև 2 պարտիա կայծակնային շախմատ (5 րոպե + 3 վայրկյան): |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
