Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` ռեկորդով
![]() Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտավ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 195 կգ և հրելով 240 կգ, երկամարտում գրանցեց 435 կգ արդյունք և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Սիմոնը երկու ռեկորդ սահմանեց՝ հրում վարժությունում և երկամարտում։ Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յանգ Ժեն՝ երկամարտի 419 կգ արդյունքով։ Բրոնզե մեդալը բաժին հասավ լեհ Արկադիուս Միխալսկուն՝ երկամարտի 403 կգ արդյունքով։ Ռիոյի օլիմպիական չեմպիոն Ռուսլան Նուրուդինովը 0 ստացավ պոկում վարժությունից, բայց մասնակցեց հրում վարժությանը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Ավստրիայի դրոշի տակ հանդես եկող Սարգիս Մարտիրոսյանը, երկամարտում գրանցելով 389 կգ արդյունք, զբաղեցրեց 13-րդ տեղը։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
