Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

Այսօր Սերգեյ Բոնդարենկոյի հոբելյանն է

214
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 16:25
Այսօր Սերգեյ Բոնդարենկոյի հոբելյանն է

Այսօր «Արարատ-73-ի»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյի հոբելյանն է։ Նա ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 9՝ Ուկրաինական ԽՍՀ-ի Սումի քաղաքում։ Խորհրդային ֆուտբոլիստ, խաղացել է որպես կիսապաշտպան և պաշտպան։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ է (1973)։

ԽՍՀՄ առաջնությունում սկսել է հանդես գալ 1966 թվականից «Արաքս» Երևան ֆուտբոլային ակումբի կազմում։ 1966 թվականի օգոստոսին տեղափոխվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ»։ 1967 թվականից մինչև 1981 թվականը խաղացել է ակումբի հիմնական կազմում։ «Արարատ»-ում խաղերի մասնակցությունների թվով ռեկորդակիր է (392 խաղ)։ «Արարատ»-ի կազմում 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 թվականին՝ փոխչեմպիոն, 1973 և 1975թվականներին՝ ԽՍՀՄ գավաթակիր։ Խաղացել է Խորհրդային Միության ֆուտբոլի օլիմպիական երիտասարդական հավաքականում (4 խաղ)։ 1980-ական թվականների վերջում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ղեկավարել է «Արարատ» մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցը (Լոս Անջելես):

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։