Ա լիգա․ «Ուրարտու»-ն հաղթեց «Էրեբունի»-ին
![]() Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 6-րդ տուրի առաջին խաղում, «Ուրարտու»-ն հյուրընկալվելիս, շատ լարված և համառ պայքարում, ի վերջո 73-72 հաշվով կարողացավ առավելության հասնել «Էրեբունի»-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մոնտի Բոյկինսը (Ուրարտու), ով վաստակեց 29 միավոր։ «Ուրարտու» ակումբի կազմում հանդես եկող Մոնտի Բոյկինսը «Էրեբունի»-ի հետ մրցավեճում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 29 միավոր, 5 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին, և կատարեց 8 արդյունավետ փոխանցում: «Ուրարտու»-ի մյուս բասկետբոլիստը՝ Արտյոմ Ալտունինը խաղադաշտում անցկացրեց 30 րոպե, վաստակեց 23 միավոր, 16 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին, և կատարեց 2 արդյունավետ փոխանցում: «Էրեբունի»-ի կազմում հանդես եկող Ակիմ Էքոլսը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 23 միավոր,8 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում: 6-րդ տուրի մյուս հանդիպումներում, վաղը՝ նոյեմբերի 10-ին, ժամը ՝ 15:00-ին «Արթիկ»-ը կընդունի «Արագած»-ին , իսկ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 15:30-ին, «Արցախ»-ն ուժերը կչափի ՖԻՄԱ-ի հետ: Հանդիպումները տեղի կունենան նախկին «Միկա» մարզադահլիճում: Մուտքն ազատ է: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
