Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նոր կառավարությունը լավ կանի` խոսի դիզելի ու բենզինի որակի մասին». Զոհրապ Եգանյան

497
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 14:20
«Նոր կառավարությունը լավ կանի` խոսի դիզելի ու բենզինի որակի մասին». Զոհրապ Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Գերմանիայում սկսում են սահմանափակել դիզելային շարժիչներով աշխատող մեքենաները (պատճառը օդի աղտոտումն է), մարդկանց ստիպում են կամ նոր ու պակաս վտանգավոր մեքենաների հետ փոխել իրենց հները, կամ հատուկ սարքեր ավելացնել։ Սա կարդացի ու մտքիս առաջինն եկավ մեր փողոցների պատկերը, երբ դիզելով մեքենաներ են անցնում, որ ուղղակի դիմացդ չես տեսնում, չհաշված ծխի ուժեղ հոտը։ Ընդհանրապես, նոր կառավարությունը լավ կանի, որպեսզի վերջապես խոսի դիզելի ու բենզինի որակի մասին։ Տղեք բան չի փոխվել, համ գինը թանկացել է, համ որակը մնացել է նույնը՝ շատ ցածր։ Մեկ բան էլ՝ ԱԳԼՃԿ-ներն սկսել են նորից գռդոն անել... սա ուղղակի էլի, որ իմանաք»: