Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.

Հայտնի են աշխարհի առաջնությանը մեկնող հայ սամբիստների անունները

173
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 14:40
Հայտնի են աշխարհի առաջնությանը մեկնող հայ սամբիստների անունները

Նոյեմբերի 9-ից 11-ը Բուխարեստում կկայանա սամբոյի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Ըստ նախնական հայտերի «Sala Polivalenta» մարզապալատի գորգ դուրս կգա 77 երկիր ներկայացնող 720 մարզիկ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց՝ մարզական 9-ական քաշային կարգերի համար:
Հետաքրքրական է, որ հաղթողներն ու մրցանակակիրները կստանան նաև դրամական պարգևներ. Ոսկե մեդալի համար՝ 3000, արծաթե՝ 2000, բրոնզե՝ 1500 ԱՄՆ դոլար: Առաջնության խորհրդանիշը գորշ գայլն է:
Ռումինիայի մայրաքաղաք է մեկնում նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականը:
Կանանց առաջնությունում հանդես կգան Ասյա Լալազարյանը 48 կգ և Աննա Մկրտչյանը +80 կգ քաշային կարգում:
Տղամարդկանց մարզական սամբոյի առաջնությունում կունենանք 8 մասնակից՝
1. Կիրակոսյան Տիգրան -52 կգ
2. Մանուկյան Մաքսիմ -57 կգ
3. Նիազյան Արման -62 կգ
4. Մանուկյան Ռաֆիկ -68 կգ
5. Ղազարյան Արսեն -74 կգ
6. Գրիգորյան Դավիթ -82 կգ
7. Սահակյան Գրիգոր -90 կգ
Եվս վեց մարզիկ ուժերը կչափեն մարտական սամբո դասում.
1. Մխիթարյան Գրիգոր -52 կգ
2. Մխիթարյան Մխիթար -57 կգ
3. Իսախանյան Կարեն -62 կգ
4. Վարդանյան Վաչիկ -68 կգ
5. Պետրոսյան Դավիթ -82 կգ
Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Ղազարյանը, Վովիկ Խոջայանը:
Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: