Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՊՊԾ գնդում հայտնված Օսիպյանն իր մեջ կուտակել է նեղացածություն». Երվանդ Վարոսյան

1590
Չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ., 14:20
«ՊՊԾ գնդում հայտնված Օսիպյանն իր մեջ կուտակել է նեղացածություն». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից մտքումս պտտվում է Վալերի Օսիպյանի արտահայտած դիրքորոշումը «Սասնա Ծռերի» գործով, ակնհայտ զգացվում է, որ առանց իրավիճակը պատշաճ գնահատելու ՊՊԾ գնդում հայտնված, ապա ուղղակի ազատ արձակված պարոն Օսիպյանն իր մեջ կուտակել է նեղացածություն, վիրավորվածություն, խոսելիս դժվարությամբ է թաքցնում հակակրանքը...
Իհարկե, սա կարելի է համարել բնական վիճակ, ցանկացած մարդու մոտ կարող է առաջանալ նման հոգեբանական իրավիճակ։ Խնդիրն այստեղ այլ է՝ ինչքանով է ճիշտ, որ հասարակության մի շերտի կամ անձանց մի խմբի կամ որևէ մեկ անձի նկատմամբ նման զգայական մոտեցում ունեցող մարդը որպես առաջին դեմք ղեկավարի իրավապահ մի ողջ մարմին...»: