Հակոբ Մկրտչյանը նվաճեց աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալ
404
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 20:40
![]() Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտավ 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 160 և հրելով 205 կգ, երկամարտում գրանցեց 365 կգ արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 7-րդ տեղը։ Հրում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Օկուլովը՝ երկամարտի 372 կգ արդյունքով։ Արծաթե մեդալ նվաճեց բելառուս Պավել Խադասևիչը՝ երկամարտի 371 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց վրացի Ռևազ Դավիթաձեն՝ երկամարտի 371 կգ արդյունք։ ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42

