Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.

Լիանա Գյուրջյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 19-րդ տեղը

196
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 20:10
Լիանա Գյուրջյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 19-րդ տեղը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտավ 71 կգ քաշային Լիանա Գյուրջյանը։ Մեր ծանրորդուհին հանդես եկավ B խմբում, քանի որ նրա արդյունքները բավարար չէին ուժեղագույնների հետ պայքարելու համար։ Նա, պոկելով 85 և հրելով 110 կգ, երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 19-րդ տեղը։