Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.

Հայ պատանի շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

108
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 12:15
Հայ պատանի շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունում տեղի ունեցավ 2-րդ տուրը: 2-րդ տուրը բավականին լավ դասավորվեց մեր մասնակիցների համար: Մեր 9 ներկայացուցիչներից 8-ը՝ Ռուդոլֆ Փաշիկյանը, Ալեքս Սահակյանը, Էմին Օհանյանը, Սոնա Կրկյաշարյանը, Դավիթ Ալեքսանյանը, Էլեն Միրզոյանը, Միքայել Ռոստոմյանը և Սեդա Բադալյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Վլադիմիր Շահինյանը երկրորդ ոչ-ոքին գրանցեց: Ավելացնենք, որ մեր մասնցկիցների երեքի՝ Ռուդոլֆ Փաշիկյանի, Ալեքս Սահակյանի, Էմին Օհանյանի համար այս հաղթանակը երկրորդն են և նրանք ընթանում են առաջատարների խմբում: Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը: