«Երևույթը տարօրինակ է». Անահիտ Բախշյան
![]() Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, տեղյա՞կ եք արդյոք, որ նոյեմբերի 13-ին Երևանի թ. 104 դպրոցի տնօրենի ընտրության մրցույթն է, որին մասնակցելու են նաև առնվազն 3 գործող՝ Երևանի թ.124, թ.17 և Հրազդանի թ.3 դպրոցների տնօրեններ: Իհարկե ոչ մի իրավական նորմով նրանց այս մրցույթին մասնակցելու իրավունքը չի սահմանափակվում, բայց երևույթը տարօրինակ է, հետաքրքիր է, ինչո՞ւ են նրանք թողնում իրենց գործող պաշտոնն ու ձգտում նոր տեղում հաստատվել: Չէ՞ որ նրանք իրենց դպրոցներում ընտրվելիս ներկայացրել են տվյալ դպրոցի զարգացման ծրագիր ու պարտավորվել են դրանք կյանքի կոչել: Արդյո՞ք այնտեղ հաջողություն գրանցել են, որքանո՞վ են իրականացրել իրենց պաշտպանած ծրագրերը, թե՝ ոչ ու ի՞նչ հիմնավորմամբ են որոշել հերթական դպրոցում փորձարկել իրենց կարողությունները: Իմ կարծիքով թ.104 դպրոցի կառավարման խորհուրդը պետք է շատ զգույշ լինի ու գործի միայն իրենց դպրոցի շահերից ելնելով, դրա համար կարող է տալ այս հարցը՝ ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացրել: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
