Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությանը մասնակցում են սև թևկապերով

498
Կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ., 19:25
Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությանը մասնակցում են սև թևկապերով

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր պայքարն սկսեցին հայ ծանրորդները։ Առաջինը մրցահարթակ դուրս եկած 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանն զբաղեցրեց 9-րդ տեղը։ Նա մրցմանը մասնակցում էր սև թևկապով՝ այդկերպ հարգելով նոյեմբերի 1-ին մահացած հայ լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի հիշատակը։ Ինչպես Իզաբելլան, այնպես էլ մեր մյուս ծանրորդները, մրցահարթակ դուրս կգան սև թևկապերով։