Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են ATP-ի ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

431
Շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ., 19:00
Հայտնի են ATP-ի ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

Հայտնի են նոյեմբերի 11-ից 18-ը Լոնդոնում կայանալիք ATP-ի ամփոփիչ մրցաշարին որակավորված բոլոր թենիսիստների անունները: Նրանք են իսպանացի Ռաֆայել Նադալը, սերբ Նովակ Ջոկովիչը, արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը, հարավաֆրիկացի Կևին Անդերսոնը, ավստրիացի Դոմինիկ Տիմը և խորվաթ Մարին Չիլիչը: Պահեստային թենիսիստներն են ճապոնացի Կեի Նիսիկորին և ամերիկացի Ջոն Իսները: