«Թուրքիան պետք է լինի ԱՄՆ-ի, այլ ոչ թե Իրանի կողքին». Փոմփեո
![]() ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հույս է հայտնել, որ Թուրքիան դուրս չի գա ՆԱՏՕ-ի կազմից և կմնա ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը: Այս մասին նա ասել է ռադիոհաղորդավար Թոնի Կացի հետ զրույցում, փոխանցում է Ahvalnews-ը: «Կարծում եմ՝ ոչ: Դա ցավալի կլինի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար, և առավել ցավալի թուրք ժողովրդի համար, եթե դա տեղի ունենա»,- ասել է Փոմփեոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այժմ հարցականի տակ է Թուրքիայի ապագան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից: ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները ծանր շրջան են ապրում, սակայն կան ոլորտներ, որոնցում երկու երկրները հաջողության են հասել: «Հուսով ենք՝ Թուրքիան և նախագահ Էրդողանը կհասկանան, որ ԱՄՆ-ն իրենց լավագույն գործընկերն է, քան Իրանը, և որ ուղղությունը, որով պետք է շարժվի նախագահ Էրդողանը, Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի հետ սերտ փոխգործակցությունն է»,- ասել է Փոմփեոն: |

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
14201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
12400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
162Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
136Երեկ, 20:18
