Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Հավաքականում պետք է տեղի ունենա սերնդափոխություն». Հաբեթնակ Կուրղինյան

401
Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ., 15:35
«Հավաքականում պետք է տեղի ունենա սերնդափոխություն». Հաբեթնակ Կուրղինյան

Օրերս Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեց իր մարզիկների մրցելույթները։

«Մեդալ նվաճելու հնարավարություններ ունեինք․ Գրիգոր Գրիգորյանը և Դավիթ Սաֆարյանը պարտվեցին քառորդ եզրափակչում: Այս անգամ էլ չստացվեց: Մենք կանգնած ենք խնդրի առաջ. հավաքականում պետք է տեղի ունենա սերնդափոխություն: Հավաքականում բոլորն արդեն տարիքով են: Կարծում եմ՝ 1-2 տարում արդեն կունենանք նոր հավաքական: Մեծահասակները պետք է օգնեն երիտասարդներին, իրենց փորձը փոխանցեն: Այս աշխարհի առաջնությունը մեզ համար լավ չստացվեց: Հունահռոմեականների մեր հավաքականը մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է և դժվար է լինել այսպիսի հավաքականի կողքին»,- MAMUL.am-ի թղթակցի խոսքերն է փոխանցում Հաբեթնակ Կուրղինյանը: