Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը

363
Երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ., 18:15
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի հնաբնակներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն նոյեմբերի 2-ից 23-ը ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք նոկաուտ մրցակարգով աշխարհի առաջնությանը: Ստուգատեսոում հանդես կգան 28 երկրների 64 ներկայացուցիչներ: Մրցակիցները միմյանց հետ կանցկացնեն երկու պարտիա: Նրանցից յուրաքանչյուրը մեկական անգամ կմրցի սև և սպիտակ խաղաքարերով: Պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից:

Մեր շախմատիստուհիները նախապատրսատվել են գրոսմայստերներ Արթուր Չիբուխչյանի և Զավեն Անդրիասյանի աջակցությամբ: Նոյեմբերի 3-ին նշանակված են առաջին հանդիպումները: Լիլիթ Մկրտչյանը կմրցի ուկրաինացի Աննա Ուշենինայի, իսկ Էլինա Դանիելյանը՝ Հունգարիան ներկայացնող վիետնամուհի Հոանգ Թրանգի հետ: