Այսօր Մարադոնայի ծննդյան օրն է
![]() Այսօր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ծննդյան օրն է։ Արգենտինացին նշում է ծննդյան 58-րդ տարեդարձը։ Մարադոնան աշխարհի 1986 թվականի չեմպիոն է, Արգենտինայի չեմպիոն, Իտալիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, Իսպանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։ Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գնդակ։ 2008 թվականին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։ Աշխարհի 2010 թվականի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակչում պարտվել են գերմանացիներին՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 2011-12 թվականներին գլխավորել է «Ալ Վասլ» ակումբը։ 2017-ից 2018 թվականը՝ «Ալ Ֆուջեյրա»-ն, իսկ 2018 թվականից՝ մեքսիկական «Դորադոս» ակումբը։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
