Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Գևորգ Հարությունյանը և Տիգրան Հարությունյանը՝ Մաքս Զավանելիի հուշամրցաշարի արծաթե և բրոնզե մեդալակիրներ

335
Երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ., 14:05
Գևորգ Հարությունյանը և Տիգրան Հարությունյանը՝ Մաքս Զավանելիի հուշամրցաշարի արծաթե և բրոնզե մեդալակիրներ

Լիտվայում ավարտվեց Մաքս Զավանելիի հուշամրցաշարը, որին մասնակցում էին 15 երկրների 56 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 6 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: 9 տուրից հետո Գևորգ Հարությունյանը և Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովը վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Ֆյոդորովը, իսկ Հարությունյանը դարձավ երկրորդը: Տիգրան Հարությունյանը հաղթողներից հետ մնաց կես միավորով և գրավեց 3-րդ հորիզոնականը:
Մրցաշարում մեր 3-րդ ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը 4 միավորով գրավեց 33-րդ հորիզոնականը: