Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանը սպասում է Թուրքիայի նախաձեռնությանը». Վարդան Տողանյան

1813
Երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ., 11:35
«Հայաստանը սպասում է Թուրքիայի նախաձեռնությանը». Վարդան Տողանյան

Երկու երկրների միջև սահմանի բացման հարցով Հայաստանը սպասում է Թուրքիայի նախաձեռնությանը: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Հույս ունենք, որ սահմանը կբացվի, սակայն թուրք գործընկերները կարծում են, որ այն հնարավոր կլինի բացել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո: Այնպես որ, այդ հարցում գնդակը թուրքական կողմում է»,- ասել է Տողանյանը:

Հայ-թուրքական սահմանը փակվել էր 1993թ. Անկարայի նախաձեռնությամբ: