Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ՀՖՖ-ն կեղծ փաստաթղթերի շուրջ հայտարարություն է տարածել

285
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 11:45
ՀՖՖ-ն կեղծ փաստաթղթերի շուրջ հայտարարություն է տարածել

ՀՖՖ-ն կեղծ փաստաթղթերի շուրջ հայտարարություն է տարածել. «2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչև 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» և մինչև 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը:

ՀՖՖ–ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետևյալը.

2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Արտաշատ-03» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Թելման Յաղմուրյան) հանդես գալու համար նույն մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի կողմից 3 պատանի ֆուտբոլիստների (Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին և Նարեկ Էմիշյանին) տրվել է կեղծ փաստաթղթեր (կեղծված են ծննդյան տարեթվերը):

2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի թ. 1 մարզադպրոցի» «Անդրանիկ-05» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Սամվել Ասատրյան) հանդես գալու համար նույն մարզի Խաչաղբյուր ու Լուսակունք գյուղերի միջնակարգ դպրոցների կողմից տրամադրված պատանի ֆուտբոլիստների (Արգիշտի Սողոմոնյան, Էդգար Գրիգորյան և Նարեկ Մարգարյան) ծննդյան վկայականները իրականում պատկանում են այլ երեխաների:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն խստորեն պատժել է կեղծ փաստաթղթերով մանկապատանեկան առաջնություններում հանդես եկող թիմերին, համապատասխան պաշտոնյաններին:

ՀՖՖ-ի այս հայտարարությունը համարում է հիմք՝ ՀՀ ոստիկանությանը ներկայացված գործերին համապատասխան ընթացք տալու համար»,- նշված է հայտարարության մեջ: