Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Ալեքսանյանը չի ներկայացել աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին

342
Կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ., 19:35
Արթուր Ալեքսանյանը չի ներկայացել աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Երեկ պայքարի մեջ մտած Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում՝ 1/16 եզրափակչում՝ 5։1 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիին, ապա 1/8 եզրափակչում գերլարված պայքար մղեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի հետ, ում պարտվել էր 2017-ի Եվրոպայի առաջնությունում: Ինչև վերջին րոպեն Արթուրը 0։6 հաշվով պարտվում էր մրցակցին, սակայն վերջին րոպեին 10 միավոր վաստակեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 4։3 հաշվով հաղթեց վրացի Ռևազի Նադարեիշվիլիին: Կիսաեզրափակչում Արթուրը 1։3 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտին Ալեքսանյանը չներկայացավ՝ վնասվածքի պատճառով։