Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

567
Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 17:50
Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը։ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում՝ 1/16 եզրափակչում՝ 5։1 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիին, ապա 1/8 եզրափակչում գերլարված պայքար մղեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի հետ, ում պարտվել էր 2017-ի Եվրոպայի առաջնությունում: Ինչև վերջին րոպեն Արթուրը 0։6 հաշվով պարտվում էր մրցակցին, սակայն վերջին րոպեին 10 միավոր վաստակեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 4։3 հաշվով հաղթեց վրացի Ռևազի Նադարեիշվիլիին: Կիսաեզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: