Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ․ Արթուր Շահինյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

379
Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 17:20
Ըմբշամարտ․ Արթուր Շահինյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում 9։0 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Ժերնովեցկուն, սակայն 1/8 եզրափակչում 1։4 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին, ով հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Արթուրին շարունակել պայքարը: Արթուրը երկու հաղթանակ տոնեց սփոփիչ գոտեմարտերում և բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ: