Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

472
Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 16:30
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Լեհաստանի Զամոսց քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 23 տարեկանների գերծանր քաշային տղաների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Սիմոնը, պոկելով 190 կգ և հրելով 230 կգ, երկամարտում գրանցեց 420 կգ արդյունք:

Այս քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին վրացի ծանրորդներ Իրակլի Չեիկիձեն և Բակարի Տուրմանիձեն՝ երկամարտի 408 և 399 կգ արդյունքներով։