Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մեր մարմնամարզիկները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար

318
Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 12:10
Մեր մարմնամարզիկները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի 43-րդ առաջնության շրջանակներում տեղի ունեցավ որակավորման փուլը: Հայտնի դարձան թիմային և անհատական պայքարի եզրափակիչների մասնակիցները: Բազմամարտում Արթուր Դավթյանն առաջին պահեստայինն է: Առանձին գործիքների եզրափակիչ մտան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Հենացատկում Արթուր Դավթյանը եզրափակիչ մտավ 3-րդ տեղով, իսկ օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանը՝ 3-րդ տեղով և Վահագն Դավթյանը՝ 5-րդ տեղով: Եզրափակիչները տեղի կունենան նոյեմբերի 2-ին և 3-ին: