Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ. Արթուր Շահինյանը շարունակում է պայքարն աշխարհի առաջնությունում

369
Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 02:25
Ըմբշամարտ. Արթուր Շահինյանը շարունակում է պայքարն աշխարհի առաջնությունում

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի երկու ներկայացուցիչ։ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 8։0 հաշվով հաղթեց պանամացի Անդրես Գոնսալեսին, սակայն1/8 եզրափակչում 1։5 հաշվով պարտվեց կորեացի Սե Ուն Ռիին:

87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում 9։0 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Ժերնովեցկուն, սակայն 1/8 եզրափակչում 1։4 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին, ով հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Արթուրին շարունակել պայքարը: