Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Վարազդատ Լալայանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

392
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 22:25
Վարազդատ Լալայանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Լեհաստանի Զամոսց քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 20 տարեկանների գերծանր քաշային տղաների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե մեդալ։ Վարազդատը, պոկելով 184 կգ և հրելով 222 կգ, երկամարտում գրանցեց 406 կգ արդյունք:

Այս քաշային կարգի հաղթող դարձավ բելառուս Էդուարդ Զյազուլինը՝ երկամարտի 413 կգ արդյունքով, բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Գոգիչաևը՝ երկամարտի 386 կգ արդյունքով։