Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Դիանա Աղաբեկյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

407
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 14:50
Դիանա Աղաբեկյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Զամոսց քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 20 տարեկանների 90 կգ քաշային աղջիկների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Աղաբեկյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ հրում վարժությունում արձանագրելով 119 կգ արդյունք։

Այս քաշային կարգի հաղթող դարձավ ռուս Դարյա Ռյազանովան՝ երկամարտի 231 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Ավստրիայի ներկայացուցիչ Սառա Ֆիշերը՝ երկամարտի 230 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց թուրք մարզուհին՝ երկամարտի 214 կգ արդյունքով։