Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Ծաղկաձոր օփենի մրցաշարային աղյուսակը

482
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 13:30
Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Ծաղկաձոր օփենի մրցաշարային աղյուսակը

Ծաղկաձորում ընթացող Ծաղկաձոր օփեն միջազգային մրցաշարում երեկ կայացավ մրցաշարի 6-րդ տուրը: 6-րդ տուրից հետո աղյուսակն սկսեց միանձնյա գլխավորել Հայկ Մարտիրոսյանը: Երկու շախմատիստ՝ Արթուր Հողմրցյանը և Սարգիս Մանուկյանը, առաջատարին զիջում են կեսական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Մարտիրոսյանը և Մանուկյանը կմրցեն միմյանց դեմ: